AM | RU
USD
EUR
RUB

«Վերադարձ անցյալին չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ». Արթուր Վանեցյանը կուսակցություն է ստեղծում (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մուտք է գործում ակտիվ քաղաքականություն և կուսակցություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում:

«Կարծում եմ այսօր անհրաժեշտություն կա որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որը այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելաոճից, չեն արդարացվել նրանց հույսերը և նրանք մարդիկ են, որոնք չեն ցանկանում վերադարձ անցյալին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում, որը կոչվում է հասարակությանը, որը կոչվում է հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ քաղաքական օրակարգ որ գործող իշխանությունների օրակարգը նախկիներն են: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա՝ վերադարձ անցյալին երբեք չի լինելու ես այն մարդն եմ ով պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի: Բայց նաև ես այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին և այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, որ կան սևեր ու սպիտակներ: Նման բան չկա մենք բոլորս հայ ենք մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք»,-ասաց նա:

Վանեցյանը ձեռնպահ է մնացել կուսակցության անդամների անունները նշելուց՝ հայտնելով, որ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում:

«Կուսակցություն ստեղծելու գաղափարը շատ մեծ ոգևորություն է առաջացրել տարբեր շրջանակների՝ գիտական, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների մոտ, որոնք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել: Նրանք մեծ պատրաստակամություն են հայտնել ինձ հետ հիմնադրել կուսակցությանն ու մտնել քաղաքական պայքարի մեջ: Իսկ անունները՝ հետագայում»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ կուսակցության գաղափարախոսությունը մանրամասն կներկայացնեն հիմնադիր համագումարում, որը կկայանա առաջիկայում:

«Կուսակցություն կլինի կետրոնամետ-աջ ուղղության մեջ: Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունն առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին և ազգային շահը: Ավանդույթներ և առաջընթաց, սա է մեր հիմնական գաղափարախոսությունը»,-մանրամասնեց Վանեցյանը:

Լրահոս
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan