Փոթորիկի պատճառով ինքնաթիռը վերջին պահին չեղարկել է վայրէջքը և կրկին օդ բարձրացել (տեսանյութ)
10/02/2020 20:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում British Airways ավիաընկերության ինքնաթիռը, պատրաստվելով վայրէջքի, վերջին պահին չեղարկել է որոշումը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, դա տեղի է ունեցել «Սիարա» փոթորիկի պատճառով:
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է On Demand News յութուբյան ալիքում: Ինչպես երևում է, օդանավի շասին մի քանի վայրկյանով հպվել է թռիչքուղուն, որից հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել:
Նշվում է, որ վայրէջքի պահին օդանավն ուժեղ քամու պատճառով սկսել է թեքվել դեպի թռիչքուղու եզրային հատվածը: Հավանաբար, այդ պատճառով էլ օդաչուն որոշել է վեր բարձրանալ և կրկին փորձել վայրէջք կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում