Պետք է լինի ոչ թե 9, այլ 100 բալ. Ծառուկյան
11/02/2020 11:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Մենք բալային համակարգին դեմ ենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ իրենք դեմ են քվեարկել նախագծի ընդունմանը:
Ծառուկյանի խոսքերով, եթե բալային համակարգ է ներդրվում, պետք է պայմաններ ստեղծվեն՝ ճանապարհները լայնացնեն, կանգառներ, կայանելու տեղեր լինեն. «Այդ օրենք ընդունողը պետք է մի օր փորձի՝ տաքսիով կարո՞ղ է 5000 դրամ վաստակել ու տանել տուն: Երթուղայինների վարորդների համար պետք է այլ բալային համակարգ լինի, անձնական ավտոմեքենաների համար՝ այլ: Սրանք բարդ խնդիրներ են: Պետք է լինի ոչ թե 9, այլ 100 բալ: Մարդիկ առավոտից իրիկուն քշում են, չեն կարողանում փող տանել տուն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում