AM | RU
USD
EUR
RUB

Արտգործնախարարին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում. Կարեն Բեքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԵրեկ, երբ ադրբեջանական սոցցանցային տիրույթից տարածվեց տեղեկատվությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի և այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին՝ չշտապեցի արձագանքել հետևյալ պատճառներով.

1. լուրը կարող էր կեղծ լինել, և ընդամենը մաս՝ ադրբեջանական ապատեղեկատվության,
2. հադիպման փաստը կարող էր կեղծ չլինել, սակայն բովանդակության վերաբերյալ գրառումը՝ լիներ ապատեղեկատվություն,

3. անգամ եթե հանդիպումն իրականում եղել էր, և բովանդակության վերաբերյալ գրառումն իրական էր մասամբ կամ ամբողջապես՝ Հայաստանի համապատասխան, իրավասու մարմինները պետք է ժամանակ ունենային Կասպրչիկից ստանալու իր բացատրությունները և նրա միջոցով, կամ, նրա և համանախագահների հետ միասին ուղղելու կամ սրբագրելու «թյուրիմացությունը»: Եթե իհարկե, դա թյուրիմացություն կամ թյուրըմբռնում էր, կամ առավել ևս՝ անակնկալ հարված հայկական կողմերին:

Երեկվանից- այսօր՝ ունենք հետևյալ պատկերը.

1. Որոշակի ժամանակահատվածով, նշված գրառումը հեռացվել էր սոցցանցային տիրույթից,

2. այդ հեռացված ընթացքում, եղավ հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անբովանդակ և խնդրի կշիռը չգիտակցող մեկնաբանությունը,

3. գրառումը նորից հայտնվեց սոցցանցային տիրույթում (տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում) և գրեթե միաժամանակ լայն տարածում ստացավ ադրբեջանական մեդիա դաշտում,

4. գրառումը, ուղեկցող մեկնաբանությամբ տարածեց անձամբ նաև ադրբեջանի ագն մամուլի ծառայության ղեկավարը,

5. մինչ այս պահը չկա որևէ հերքում կամ մեկնաբանություն Կասպրչիկի, ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահի կամ մեր արտգործնախարարության կողմից:

Ուստի, փաստենք.

Եթե ՀՀ արտգործնախարարության հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում, վերջին շրջանում, համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը յուրովի լեգիտիմացրեց այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքը», Կասպրչիկը լեգիտիմացնում է արդեն պատգամավոր դարձած, այդ արհեստական համայնք կոչվածի ղեկավարին՝ որպես Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ:

Պարզ է, ու՞ր ենք հասել, թե՝ ավելին է պետք…

Պա՞րզ է, թե օրինակ, նաև ինչու է պետք մի կողմից հանրության ուշադրությունը շեղել դեպի ՍԴ-ի հետ կապված կեղծ օրակարգ, մյուս կողմից՝ պարալիզացնել նույն ՍԴ-ն… Երրորդ կողմից էլ՝ այս ընթացքում, մասնավորապես, նշված հարցում անգործության մատնված ԱԳՆ ռեսուրսներն էլ դրվում են մեկ հարցի սպասարկան, այն է՝ անօրինական հանրաքվեն աշխարհին «մարսեցնելու»…

Անկախ այն փաստից, որ մինչ այժմ արտգործնախարարության կողմից վարվել և վարվում է «փակ աչքերի և փակ ականջների» քաղաքականություն, և անգամ անկախ այդ քաղաքականության միտումնավորության աստիճանից՝ հրավիրում եմ արտգործնախարարին ուղիղ եթերում բանավեճի:

Վստահ եմ, որ նշված բանավեճը հնարավորություն կտա մեր լայն հանրությանը հասկանալու գործընթացի լրջությունն ու կարևորությունը, և վերջապես իրական և սեփական կարծիք կազմելու մեր ընթացքի և այդ ընթացքի ուղղության վերաբերյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Լրահոս
Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan