AM | RU
USD
EUR
RUB

Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է, որովհետև նման արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Այս և այլ հարցերի մասին Tert.am-ը զրույցել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր ունենք, ի՞նչ պետք է անի ԶՈւ-ն՝ դրանք կանխարգելելու համար:

-ԶՈՒ ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել: Եվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդները, թնշանամիներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը:

- Որակյալ սպայակազմի, հրամկազմի, զինվորների միջև միջանձնային հարաբերությունների խնդիր չկա՞:

-Միշտ միջանձնային հարաբերությունների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելու դաշտ ունենք. հրամանատարները, նրանց անձնակազմի գծով տեղակալները միշտ աշխատանքի տեղ ունեն: Իհարկե, տարիներ ի վեր մենք ասել ենք, որ բանակը հասարակության հայելին է, սակայն իմ ղեկավարության ժամանակ ես երկու կաղապարված արտահայտություն արգելել եմ ասել, առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է», երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ էդպիսի դեպքեր լինում են»: Ասել եմ նրա համար, որ այդպիսի արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Մոտ 10 տարի առաջ մենք վերլուծել ենք սպանությունների, ինքնասպանությունների վիճակագրությունը՝ համեմատության առումով յուրաքանչյուր հարյուր հազար զինվոր թվաքանակի հարաբերակցությամբ, և մեր մոտ իրավիճակն ավելի լավ է եղել, քան ամերիկյան, ռուսական, թուրքական, գերմանական և նույնիսկ իսրայելական բանակում: Բայց քանի որ մեր բանակն ազգային բանակ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հասցնենք նվազագույնի: Նվազագույնի կարող ենք հասցնել հասարակության ու բանակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, բայց քանի որ բանակը կանոնադրության ուղղահայաց աստիճանական ենթարկվածության կազմակերպված կառույց է, այնտեղ աշխատանքը պետք է ավելի խիստ հիմքերի վրա դրված լինի:

Միշտ էլ լինում են սև գոտիներ, դրա համար այսօր պետք չէ չափից ավելի շահարկել. ովքեր չափից ավել մտահոգված են, պետք է առանձին բանակի ղեկավարության հետ քննարկեն առկա խնդիրները: Բանակն ունի աշխատանքի համար համապատասխան ծրագրեր, պարզապես դրանք ինչ-որ մի տեղ կտրվում են, աշխատանքի ավանդույթները և այդ ծրագրերի կատարման շարունակականությունը ինչ որ տեղ կտրվում է և սա այն պատաճառով, որ հրամանատարների փոփոխություններ են լինում, նոր կադրեր են բերվում: Այս պահին պետք է կանգ առնեն և նորից ունեցած ծրագրերին համապատասխան 0-ից աշխատանք տանեն:

Պետք է նաև նշեմ, որ ժամանակին մի շարք ծրագրեր արվել են, ես նաև իմ ուղերձներում նշել եմ, թե ինչ աշխատանք պիտի տարվի ԶՈՒ հրամանատարության կողմից իրենց ենթակաների հետ: Տարբեր ուղերձներ եմ գրել՝ «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր», «Մարտական ոգու և զգոնության ամրապնդման» մեդական ցուցումներ, 2011 թ-ին մենք արտակարգ դեպքերի կանխարգելման խիստ միջոցառումներ ենք ձեռնարկել և ԶՈւ-ում միջանձնային հարաբերություները դրել ճիշտ ուղղության վրա:

2014 թ-ին մենք հայտարարել էինք «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է, միասնական պայքար արատավոր երևույթների դեմ»: Այսօր խոսում են քրեական ենթամշակույթից. 2014 թ-ին բանակի ղեկավարության և այնպիսի կազմակերպված կառուցների, ինչպիսիք են դպրոցները, բուհերը, ՀԿ-ները, իրավապահ մարմինները, նույնիսկ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանք է տարվել արատավոր, քրեական ենթամշակույթ պարունակող երևույթները վերացնելու նպատակով, որպեսզի բանակը վերջնական զտող կառույցը լինի և թույլ չտանք այդ ամենը ներթափանցի զինված ուժեր: Այդ ամենը վերածվել էր հայրենիքի պաշտպանի՝ զինվորի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի մեծ ուրվագծի:

Ասեմ նաև, որ 2013 թ-ին ներդրվել է «Ազգ-բանակ» գաղափարը: Այդ ուրվագծի մեջ մենք նշել էինք, թե ինչպիսին պետք է լինի նախազորակոչային տարիքում ՀՀ քաղաքացին, պատանին և բանակում, ըստ փուլերի, ինչպիսի աշխատանք պիտի տարվի՝ զուգորդված ուսուցման և դաստիարակչական աշխատանքների հետ:

Այդ ամենն արվել է ոչ թե աշխատանքները հասարակության վրա գցելու, այլ հասարակության հետ մեկտեղ բանակի հրամանատարական կազմի պատասխանատվության աստիճանը բարձացնելու համար:

Աշխատանքի մեծ փաթեթ կա. բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել, բայց շատ դեպքերում նաև թողնել, որ ինքնուրույն աշխատեն, չափից ավել բանակի գործերին միջամտելը կխանգարի:

-Պարո՛ն Օհանյան, ռազմական ոստիկանությունը կանխարգելման առումով այստեղ ի՞նչ դեր ունի:

-Ռազմական ոստիկանությունը զորսմասերում ունի հենակետեր, պետք է ունենա տեղեկություններ ստորաբաժանումների վիճակի մասին, և այնտեղ, որտեղ միջանձնային հարաբերությունների արդյունքում հասունանում են այդպիսի դեպքեր, պետք է ահազանգի հրամանատարությանը: Բայց ուզում եմ նորից կրկնել՝ մեծ աշխատանքը հրամանատարներինն է և շատ դեպքերում իրավապահները նաև խանգարում են: Այն, որ ռազմական ոստիկանությունը հենակետեր ունի և այդ հենակետերի խնդիրն է բացահայտել նման իրադրությունը, դա այդպես է: Իմ պաշտոնավարման ժամանակ, երբ նման իրադրություն էր հասունանում տվյալ զորամասի տվյալ հենակետում, այդտեղի ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ էին պատժվում հրամանատարների հետ միասին:

- Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս դեպքում հարցը քաղաքականցնելու խնդիր չի՞ առաջանա:

-Քանի որ ԶՈՒ-ն գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, իսկ քաղաքացիական վերահսկողության երկու ուղղություն կա՝ ժողովրդավարական վերահսկողություն, որոնց մեջ մտնում են հանրապետության նախագահը, ԱԺ-ն, իրավապահ մարմիները, ՄԻՊ-ը, և հասարակական վերահսկողություն: Այդ առումով ԶՈւ ղեկավարությունը հրավիրվում է քննարկումների և կարծում եմ, որ տիրապետում է իրավիճակին: Քննարկման արդյունքում կգան եզրակացության, բայց նորից եմ ուզում ասել, որ Զինված ուժերի ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը ունեն ծրագրեր, այս պահին պետք է սառնասրտություն ցուցաբերել և թողնել նրանց, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, կողքից ավելի շատ շահարկելը նաև լրատվամիջոցներում, ճիշտ չէ, մանավանդ, որ վերջին դեպքը դեռ բացահայտված չէ, տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Նման դեպքերի մասին լսելիս, ես, լինելով բանակի առաջին ջատագովներից, մինչև հիմա բանակի մասնիկ զգալով, մեծ ցավ եմ ապրում և՛ հրամանատարի, և՛ ծնողի տեսանկյունից, բայց բանակի մասին տեղեկությունը պետք է առաջինը բանակը հաղորդի, մամլո խոսնակներ կան, իրենք պետք է առաջինը ստանան տեղեկատվությունը և հաղորդեն: Օրինակ, երեկ, դեպքից կարճ ժամանակ անց արդեն տեղեկություններ էր տարածվել, ես պետք է խնդրեմ բոլորին, այդ թվում Գագիկ Շամշյանին թողնել, որ ԶՈՒ համապատասխան պատասխանատուները տեղեկատվությունը տարածեն:

-Պարո՛ն Օհանյան, մենք գիտենք, որ բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին տեղի ունեցած դեպքեր կան, որոնք այդպես էլ չեն բացահայտվում, որակվում են ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, բայց ծնողները պնդում են, որ սպանություն է, օրինակ սևազգեստ մայրերը մինչև հիմա պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանությունները: Եթե արդյունավետ քննություն տարվեր և դեպքերը բացահայտվեին, մեղավորները պատասխանատվություն կրեին, արդյոք այսօր նման մտահոգիչ պատկեր կունենայի՞նք:

-Իհարկե, դրանք էլ կանխարգելիչ դեր կունենային, բայց երբ արտակարգ դեպք է տեղի ունենում, ԶՈւ հրամանատարությունը երկու ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում՝ ծառայողական քննություն են իրականացնում, կարգապահական ադմինիստրատիվ ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: Վերլուծվում է իրականությունը և այդ ամենը հաշվի առնելով՝ համապատասխան որոշում է ընդունվում, ցուցումներ են տրվում հրամանատարական կազմին, նրանց անձնակազմի գծով աշխատող տեղակալներին, լինում են տույժեր, երկրորդ ուղղությունն արդեն իրավապահ կառույցներն են իրականացնում: Ընդ որում՝ հրամանատարների կողմից ընդունված նախնական որոշումները չեն կարող խանգարել իրավապահ մարմիների կողմից տարվող աշխատանքներին և հակառակը, դեռ ավելին, ծառայողական քննությունը և իրավապահների կողմից տարվող աշխատանքները հաշվի առնելով՝ նախաքննության գաղտնիության խնդիրները մեկը մյուսին լրացնում են:

Մենք ծնողներին, բոլորին հարգում և ընդունում ենք, անկախ նրանից՝ ինչ պատճառով են նրանց որդիները մահացել, զոհվել, միևնույն է, տվյալ մարդիկ կորցրել են իրենց զավակներին: Բայց կրկնեմ՝ այդ ամենն իրավապահների տիրույթում է, որովհետև հրամանատարներն իրենց աշխատանքները կատարել են, հարուցված են քրեական գործեր և այդ գործերի լիարժեք պատասխանը իրավապահ մարմինները պիտի տան: Ես հասկանում եմ, որ ծնողների մոտ մաքսիմալ բացահայտման ցանկություն կա, բայց լիարժեք պատասխանի համար, սկսած նախաքննությունից մինչև դատական գործընթաց, պատասխանատու են իրավապահ մարմիները: Նրանք պետք է վերականգնեն վստահությունը սևազգեստ մայրերի մոտ:

-Հրապարկվում են տեղեկություններ էլիտար զորամասերի առկայության մասին, որտեղ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են ծառայում, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- ԶՈւ-ն ինքը հանդիսանում է «էլիտար» կառույց, իրենք, գիտեք, թե ինչ խնդիրներ են կատարում՝ երկրի պաշտպանության, անվտանգության, սահմանների անձեռնմխելիության, և մեկ-մեկ ստացվում է այնպես, որ որոշ ստորաբաժանումներում, նույնիսկ առանց հրամանատարների գիտության, հայտնվում են մարդիկ, ովքեր արտոնյալ վիճակ են ձեռքբերում: Այնտեղ, որտեղ կա հրամանատարական խիստ վերահսկողություն, այնտեղ կա հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ միջանձնային հարաբերություններում, այնտեղ, որտեղ հրամանատարական վերահսկողությունն այս կամ այն պատճառով ծառայողական առանձնահատկությունների, մարտական հերթապահության ծանրաբեռնվածության պատճառով մի քիչ թուլանում է, այդտեղ միանգամից հայտնվում են «գիշերային» հրամանատարներ՝ արտոնյալներ, արատավոր բարքեր կրողներ, որոնք դժվար դաստիարակվող են: Եվ հրամանատարների խնդիրն է, որպեսզի նման օջախներն արագ բացահայտեն, հանգուցալուծեն այդ բոլոր խնդիրները: Առանձին, շատ խիստ աշխատանք պիտի տարվի այդ դժվար դաստիարակվող զինծառայողների հետ: Ասեմ՝ դատապարտելը, տանել, նստեցնելն ավելի հեշտ խնդիր է, քան նման մարդկանց հետ համապատասխան աշխատանք տանելը, նրանց ճիշտ ուղու վրա դնելը: Ես միշտ ասում էի, որ կարող ենք ուղարկել բերդեր, բայց նույնիսկ մեկ զինվորի բացակայությունը խնդիր է, քանի որ ամեն մի զինվոր իր առջև դրված խնդիր ունի ընդհանուր մեծ պաշտպանական համակարգում:

Հեղինակ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30 Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan