AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԱյս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ և փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, և բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։

Որպեսզի հասկանանք, թե ինչու մենք վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք սպանությունների և ինքնասպանությունների այսպիսի ալիքի, պետք է մի քանի քայլ ետ նայենք։ Բանակում սպանությունները և հարկադրված ինքնասպանությունները շարունակական ծանր խնդիր են, և ոչ միայն մեր, այլև աշխարհի ցանկացած բանակի համար, մանավանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Խաղաղ կյանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանությամբ և արժեքահամակարգով՝ ոմանք ագրեսիվ են և դաժան, ոմանք՝ թույլ և խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրեական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչվել ու չգիտեն, ինչպես դիմագրավել, ոմանց մեջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապես առանց ծնող են մեծացել։

Այս տարբերությունները, դժբախտաբար, ստեղծում են լարման կետեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանության մեջ, և եթե չեն կանխվում, ի վերջո բերում են սուր կոնֆլիկտների և բռնության։ Մասնավորապես, նույն այդ «աննախադեպ» 2019 թվականին, բանակում սպանությունների և ինքնասպանությունների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ ևս 12-ը, երկու դեպքում էլ այս թիվը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնհայտ է՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ամեն տարի հարյուրավոր զինծառայողներ են վիրավորվում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թվով սպաներ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության և հաճախ թողնում են ծառայությունը՝ այս ամենը ներսից քանդում է բանակը, և հոգեմաշ անում հասարակությունը։

Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրվում է զուգադիպություններով (դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում), բայց մեծ չափով, այն երկու հստակ պատճառ ունի՝ դա հասարակության մեջ աճած ատելության և ամենաթողության մակարդակն է, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզը, զուգորդված բանակի խրոնիկ թերֆինանսավորման հետ։ Առաջինի ակնհայտ դրսևորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապես աճել է հանցավորության մակարդակը, աճել են ծանր հանցագործությունները և սպանությունները, և դա նոր իշխանության հռետորաբանության և անհեռատես գործողությունների անմիջական հետևանքն է։ Բավական է հիշել, որ երկիրն արդեն վեց ամիս ոստիկանապետ և ԱԱԾ պետ չունի, իրավապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանության հակառակորդների դեմ պայքարի վրա, իսկ 2018 թվականին նոր իշխանության հապճեպ համաներումով ազատվածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին հանցագործություններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամենը չի ներթափանցելու բանակ, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ բանակի և հասարակության միջև սահմանները ավելի քան թափանցիկ են դարձել։

Երկրորդ պատճառը բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչև իշխանափոխությունը, տարբեր «իրավապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից և հրեշներից, որ նրանք ուտում են մեր զինվորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։ Իրականությունը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, սպաների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնությունը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է հայտնվել, և սպայական մասնագիտության հարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրքում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որևէ բան չառաջարկելով։ Ասածի ողջ սրությունըը ընկալելու համար բավական է վերլուծել Վ․Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիվը, որն այնքան է նվազել վերջին տասնամյակում, որ բանակը ստիպված է սպաների պակասը լրացնել արդեն զորակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ ավելի է բարդացնում։

Վերջին տարիների ընթացքում, դրան ավելացել է նաև հասարակության մեջ տարածվող այն մտայնությունը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկետային զինվորը համարյա «սուրբ» է, սպաները պետք է հարգեն նրա իրավունքները, և ըստ հնարավորի մեղմ վարվեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնվելով այդ ծանր հոգեբնական ճնշման և կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլևս ակտիվորեն չմիջամտել զինվորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդյունքում դրանք շարունակում են սրվել և բարդանալ, և բերել ողբերգական հետևանքների։

Այս ամենը ունի իր լուծումները, և բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց դա հեշտ չի, և առավել ևս, մեծ-մեծ խոսելով և ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում։ Իսրայելի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանությունների մակարդակը կարողացել է նվազեցնել ավելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), և իրականացված գործողությունների ծրագիրը լավ հայտնի է և կարող է տեղանյացվել նաև մեզ մոտ։ Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու և որակյալ սպայական կադրեր ներգրավելու, նրանց մասնագիտական կարողությունները մշտապես կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայության ռեսուրսները էապես ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապես աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագա զորակոչիկներին ծառայության պատրաստելու, և բազմաթիվ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայելի բանակը կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսավորումը պետք է նպատակային ավելացնել, բարձրացնել սպայական մասնագիտության հարգը հասարակության մեջ, և ներգրավել երկրի լավագույն մասնագիտական ռեսուրսները առկա խնդիրների լուծման մեջ, առավել ևս, որ այդ միջոցները հիմա բյուջեում կան։

Անցյալ տարի, Կառավարությունը հրաժարվեց ավելացնել 2020 թ․ պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թե եղածը բավարար է, և որ ինքը բազմաթիվ այլ գերակայություններ ունի։ Սակայն մեր երեխաների կյանքից ավելի թանկ բան չկա, և եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը և հասարակությունը, սա պետք է դառնա նաև Կառավարության առաջնային գերակայությունը, և մենք բոլորս այսօր պետք է պահանջատեր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

 

Լրահոս
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan