«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված, սակայն դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին, ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 218֊ի 2֊րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում