«Ժողովուրդ». Կառավարությունից Արտակ Դավթյանին հասկացրել են, որ նա կարող է հեռանալ
Նմանատիպ
«Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով և մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների և Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից:
Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված և ծանր: Բանն այն է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել: Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար:
Եվ ավելին՝ կանոնադրության մեջ սահմանված զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է: Այսինքն՝ Գլխավոր շտաբը և անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաև զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, և իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը: Մենք տեղեկացանք նաև, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաև պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաև հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում