Սյունեցի դպրոցականներն այս տարի կհանգստանան Հանքավանում

ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի եւս սյունեցի 140 դպրոցական հնարավորություն կունենա անվճար հանգստանալ Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» մանկական-առողջարարական ճամբարներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաները 2 հերթափոխով՝ հուլիս ի 1- 20-ը եւ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանում:

Ճամբարների ուղեգրերը համամասնորեն բաշխվել են ըստ մարզի տարածաշրջանների: Առաջին հերթափոխի ընթացքում 10 երեխա կհանգստանա «Հասմիկ», 60 երեխա’ հարեւան «Լուսաբաց» ճամբարներում:

Դպրոցականների Հանքավան տեղափոխության ծախսերն այս տարի եւս կհոգան մարզպետարանն ու քաղաքապետարանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում