«Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է

«Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է

«Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիևի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։

«Փուլային-փաթեթային տարբերակ` երկուսն էլ մեզ համար անընդունելի են»: Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր` «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ և առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, և եթե երկրի առաջնորդները ևս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն․․․ ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձևավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար` ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»:

Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի հետ չի կնքում ռազմավարական դաշինք։ «Եթե մենք ունենայինք այդ պայմանագիրը, ապա մյունխենյան քննարկումը բոլորովին այլ որակ կունենար։ Ինչու չի կնքվում՝ երևի թե քաղաքական կամքը չի բավարարում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում