Ռոդրին` ԱՊԼ-ի ռեկորդների հեղինակ
20/02/2020 13:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Վեսթ Հեմին»։
Պեպ Գվարդիոլայի սաները առավելության են հասել Լոնդոնից ժամանած հյուրերի նկատմամբ 2-0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ռոդրին ու Կևին դե Բրույնեն։
23-ամյա իսպանացին ԱՊԼ-ի երկու ռեկորդի հեղինակ է դարձել: Նրա կատարած 188 փոխանցումներից` 178-ը ճշտգրիտ են եղել: Բացի այդ, հստակ գործողությունների տոկոսային հարաբերությունը կազմել է 94,7%:
Սա աննախադեպ ցուցանիշ է, որը սկսվել է հաշվարկվել 2003/04 մրցաշրջանից:
Հավելենք , որ «Վեսթ Հեմի» բոլոր ֆուտբոլիստները երեկ կատարել են 169 փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում