AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից Արցախ են մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերի մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և ուժային կառույցների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ՝ իրավիճակը քննարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորել է մեկնել Արցախ և հենց տեղում հանգամանքներին ծանոթանալ ու քննություն իրականացնել: Եվ այդ խորհրդակցությունից հետո Արցախ մեկնեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հայտնի դարձել՝ առաջիկայում ՊԲ-ում սպասվող պաշտոնանկությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հարցն արդեն որոշված է, և, մեր տեղեկություններով, պաշտոնական հրամանի բացակայությունը միայն տեխնիկական հարց է, և նախատեսված է այն հրապարակել Արցախում առաջիկա օրերին կայանալիք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստից հետո ազատումները չեն սահմանափակվելու միայն ՊԲ հրամանատարով, և առաջիկայում հրաժարականներ կտան նաև զորամասի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ինչպես նաև ուսումնական գծով այն պաշտոնյաները, որոնց գիտելիքները համապատասխան չեն:

Նման քննարկում և որոշում է կայացվել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի և ՊԲ հրամանատարության հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ առաջիկայում ազատումների ալիքը կհասնի նաև ՊԲ:

Եվ հիմա Արցախում և Հայաստանում ներքին քննարկումներ են, թե է՛լ ովքեր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «թիրախում» է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Հավելենք նաև, որ Ռազմական ոստիկանության պետի պարտականություններն այսօր ստանձնելու է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց (Տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է «Ժողովուրդ»․ Ինչո՞ւ չենք նկատում Երևանի քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն «Փաստ»․ Տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը «Ժողովուրդ»․ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր «Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ «Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները «Հրապարակ»․ Բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու «Փաստ»․ Կլուծվի աղետի գոտում շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիրը «Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 2 Սորոսանմաններն այնտեղ շանս չունեն. հանգիստ եղեք... Հրանտ Մելիք-Շահնազարյան Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan