Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին

Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին Times.am-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում