AM | RU
USD
EUR
RUB

Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, AntiFake.amԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարներին հատկացվել է ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջացառումների պատշաճ կազմակերպման համար։ Այսպես.

1. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 15-ի 4-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ.2-ի:»։

Հավելվածով 1-ով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 123 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և տեղակալները, բաժինների և վարչությունների պետերն ու տեղակալները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 16.728.000 դրամ։

Հավելված 2-ով պարգևատրվել են Երևանի 11 վարչական շրջանների ղեկավարները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 1.496.000 դրամ։

2. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 29-ի 29-Ա կարգադրությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.000 դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»:

3. Երևանի քաղաքապետի՝ փետրվարի 1-ի 55-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:»։

Հավելվածով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 22 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով և վարչության պետերն ու Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 6.590.000 դրամ։

Նշենք, որ այս կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են հունվար ամսին աշխատած 17 աշխատանքային օրերի համար։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի 3 կարգադրություններով տարեսկզբին Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացվել է 25.414.000 դրամ պարգևավճար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում 2019 թվականին հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիարդ դրամ։

Լրահոս
Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan