Կորոնավիրուսի պատճառով Յուվենտուս-Ինտեր և A սերիայի ևս 4 խաղ կարող է անցնել առանց հանդիսականի

Կորոնավիրուսի պատճառով Յուվենտուս-Ինտեր և A սերիայի ևս 4 խաղ կարող է անցնել առանց հանդիսականի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ,  ArmSport.amԻտալիայի A սերիայի մի քանի հանդիպում կարող է հետաձգվել, մի քանի խաղ էլ հնարավոր է անցկացվի առանց հանդիսականի:

Հիմնականում խոսքը գնում է «Յուվենտուս»-«Ինտեր» խաղի մասին, ինչպես նաև շրջաններում կայանալիք՝ «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենոա», «Սասուոլո»-«Բրեշիա» և «Պարմա»-Սպալ խաղերի կայացումն է վտանգված:

A սերիայի նախագահ Պաուլո Դալ Պինոն դիմել է Իտալիայի կառավարությանը, որպեսզի խաղերը ոչ թե հետաձգվեն, այլ անցնեն առանց հանդիսականների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում