AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ

 

«Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։

Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Ըստ մասնագետների՝ շատ հավանական է, որ իրականում Իրանում վարակվածների թիվն ավելին է, քան 47-ը:

Այդուհանդերձ, որոշումը կայացվել է, և պետք է հույս ունենալ, որ այն կկանխի մի կողմից՝ վարակի ներթափանցումը Հայաստան, մյուս կողմից՝ գոնե մասամբ կվերացնի առաջացած խուճապը։ Հետաքրքիր է, սակայն, ինչպես կայացվեց այդ որոշումը, և ինչ նախորդեց դրան։ Օրեր շարունակ, այդ թվում՝ նախօրեին, երբ սոցիալական ցանցերում անհանգստությունը հասել էր առավելագույն մակարդակի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ ուղղակի ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին, այդ թվում՝ ոլորտի մասնագետներին՝ հայտարարելով, որ դրա համար որևէ հիմնավոր պատճառ չկա։

Զուգահեռաբար, օրինակ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ տեսակետով՝ նշելով, որ բացառված չէ անգամ սահմանի փակման տարբերակը։ Ժամեր շարունակ այս իրարամերժ գնահատականներից, իշխանության ներկայացուցիչների ծաղրից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցվելու է օդային և ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ։ Իհարկե, նա նշել էր, որ օդային հաղորդակցության նկատմամբ պետք է կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները պետք է իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Այս իրավիճակը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն։

Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում, և իշխանության տարբեր թևերն ու ներկայացուցիչները տեղյակ չեն մյուսների քայլերի մասին, իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի մասին։ Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ սա լավ բեմականացված սցենար էր՝ «բարի ցարի» և «վատ ենթակաների» մասնակցությամբ, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր ծաղրում էին հասարակությանը, սոցիալական ցանցում ահազանգը հնչեցնող նախկին պատգամավորներին, որպեսզի վերջում «բարի վարչապետը» հասարակության շահերից բխող որոշում կայացնի։

Այս տարբերակներից ո՞րն է իրականում տեղի ունեցել՝ դժվար է ասել։ Երկուսի դեպքում էլ, սակայն, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք պետության, ավելի ճիշտ՝ իշխանության անլրջության ու անհամարժեքության հետ։ Եվ եթե պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցում նման անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում իշխանությունը, ո՞րն է երաշխիքը, որ այդպիսին չէ իշխանության մոտեցումը՝ նաև այլ կարևորագույն խնդիրների հետ կապված, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունեցող այլ հարցերում։

Հ. Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: Եվ սա՝ այն դեպքում, երբ հայաստանյան մասնագետներն աշխարհը ցնցած այդ վիրուսի մասին խոսելիս՝ բազմիցս ահազանգեր են հնչեցրել գործող իշխանություններին՝ կառավարությանը, որ ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելը՝ այլ։ Հարցն այն է, որ, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանո՞վ են պատկան մարմինները պատրաստ դրան, որքանո՞վ են մեր հիվանդանոցները պատրաստ՝ ընդունելու և մեկուսացնելու այդ քանակի մարդկանց, որքանո՞վ են բուժհաստատությունները տեխնիկապես և մարդկային ռեսուրսներով պատրաստ առնչվելու այդպիսի հիվանդների հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan