Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է
25/02/2020 21:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ճապոնիայի Ջեյ լիգայի խաղերը ժամանակավորապես դադարեցվել են, հաղորդում է Kyodo-ն:
«Կորոնավիրուսը իրական վտանգ է առաջացրել և մենք ստիպված ենք դիմել այդ քայլին»,- ասել է լիգայի ներկայացուցիչը:
Նշվում է, որ այն կվերսկսվի մարտի 15-ին: Հիշեցնենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 862 մարդ:
Հավելենք ՝ այսօր հայտնի դարձավ, որ Իտալիայի 26-րդ տուրի այն հանդիպումները, որոնք անցակցվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում, կանցնեն առանց հանդիսականների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում