«Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար

«Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար

«2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետևում հիմնականում սոցիալական պատճառներ էին թաքնված։ Մարդիկ տարիներ շարունակ հույսեր էին փայփայում, թե իրենց կյանքը պետք է էականորեն բարելավվի, սակայն այդ ակնկալիքները չէին իրականանում։

Զուգահեռ խորանում էր անարդարության զգացողությունը, իշխանությունն ավելի ու ավելի էր հեռանում իրականությունից: Եվ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ հանրությանը ամենաշատը կյանքի որակի բարձրացման և տնտեսական զարգացման խնդիրն է հուզում, սկսեց խաղարկել այդ թեման։

Իշխանափոխության օրերին Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա այնպիսի քայլեր է ձեռնարկելու, որ քաղաքացիների կյանքն էապես բարելավվի։

Ու քաղաքացիների մոտ հույսեր էին արթնանում, որ եթե Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հայաստանը կթևակոխի տնտեսական զարգացման նոր շրջափուլ։ Եվ քանի որ հանրության ակնկալիքները շատ էին նոր կառավարությունից, Փաշինյանը ստիպված էր ժողովրդին զբաղեցնել «տնտեսական հեղափոխության» մասին հայտարարություններով։ Սակայն տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի և ժողովրդի ընկալումները տարբերվում են։

Մարդիկ ցանկանում են, որ էականորեն բարելավվի իրենց կյանքի որակը, Հայաստանի տնտեսությունը զարգանա առաջանցիկ տեմպերով, սակայն Փաշինյանի կառավարությունը տարբեր մանր-մունր ձեռքբերումները ցանկանում է հանրությանը հրամցնել որպես «տնտեսական հեղափոխության» լուրջ արդյունքներ։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ Փաշինյանն այնպիսի խանդավառությամբ է ներկայացնում կառավարության փոքր հաջողությունները, որ թվում է, թե նման իրադարձություններ երբևէ չեն գրանցվել Հայաստանի պատմության մեջ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում