AM | RU
USD
EUR
RUB

Մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ. թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում. Արմեն Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԱյսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին:

Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին:

Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների արարողակարգային մասից հետո դահլիճը կտրուկ դատարկվեց: Եվ եթե ԵՄ երկրների դեսպանների հեռանալը հասկանալի էր, ապա ԱԺ պատգամավորների բացակայությունը վկայում էր հարցի եւ լսումների նկատմամբ նրանց անլուրջ վերաբերմունքի մասին:

Ելույթ ունեցողների մի մասը չխորշեց չարաշահել իրենց խոսելու հնարավորությունը՝ «նախկինների» բոստանից ցոգոլ գողանալու համար: Հիշեցնեմ, որ 2013 թվականի հայտնի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ղեկավարության իմաստուն որոշումը զերծ պահեց Հայաստանն ու Արցախը գեոպոլիտիկ ցնցումներից: Իսկ թե ինչի՞ կարող էին բերել այդ ցնցումները՝ դիտեք և ուսումնասիրեք Ուկրաինայի օրինակով:

Եթե հոգու խորքում ձեր ղեկավարի նման դեմ եք մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ: Թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում:

Թե չէ զավեշտալի է, երբ միևնույն ժամանակ քննադատում եք, որ Ասոցիացման համաձանագիր չկնքեցինք (թե ինչու, բազմիցս բացատրել ենք), ու հետո գովում եք մեր իսկ մշակած ու մեր շնորհիվ ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագիրը:

Եթե իրոք կարծում եք, որ այն չի բավարարում Հայաստանին, ապա մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել այն և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են և դուք ուզում եք Ասոցացման համաձայնագիր: Հը՞ն, կանե՞ք:

Մնացած հարցերի մասին:

1. Չկար առարկայական հաշվետվություն, թե համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզով 2019 թվականի համար նախատեսված ո՞ր միջոցառումները ժամանակին չեն իրականացվել և ինչու՞:

2. Ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք չանդրադարձավ օրերս իմ կողմից բարձրաձայնված ԵՄ-Ադրբեջան նախապատրաստվող համնաձայնագրում Արցախի խնդրի ձըակերպումների կարևորագույն հարցին: Այդքան հանգի՞ստ եք: Թե՞ այդքան անպատասխանատու: Գուցե այդքան անճա՞ր:

3. Որևէ կերպ չշոշափվեց Արևելյան Գործընկերության նոր ռազմավարության (Eastern Partnership 2020+) մեջ Հայաստանի դիրքի ամրապնդման խնդիրները, հատկապես որ ԵՄ-ի նախնական քննարկումներում առավել ընդգծվում է ասոցիացված եռյակը և գրեթե անտեսվում Հայաստանը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan