AM | RU
USD
EUR
RUB

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է: Աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել:

Tert.am-ի հետ զրույցում ԲԿ-ի բուժքույրերից Ժենյա Մկրտչյանը պատմեց, որ անհիմն կերպով մեծաթիվ մարդկանց փորձում են ազատել աշխատանքից, ասում են՝ եկեք, դիմում գրեք, կամ էլ այնպես կգրենք, որ ուրիշ տեղ աշխատանքի չեք ընդունվի, սպառնում են:

«Ինչ-որ մեկը հարձակվեց վրաս, ուզում էր հարվածել, հայհոյեց: Ի՞նչ իրավունքով են ինձ ասում, դու պետք է դիմում գրես, գնաս: Միայն ինձ չէ, տարբեր բաժիններից մարդկանց ստիպում են, որ գրեն ազատման դիմումներ, 8 հոգու վերակենդանացման բաժանմուքից են ազատել: Ամեն բաժիններից էլ ազատում են՝ բերելով իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում, մեկը մյուսի տալի աղջկան է բերում՝ ազատելով մնացածին»:

Նա նշեց նաև, որ իր աշխատավարձը իջեցրել են: «Ինչո՞ւ է իջել իմ աշխատավարձը, առանց բացատրության, իսկ ինչո՞ւ է իրենց բերած մարդկանց աշխատավարձն այդքան բարձր, ինչո՞ւ ես տոն օրերին պարգևավճար չստացա, 13-րդ աշխատավարձ չստացա, բայց ներքին կարգով հաշվապահությունը ցույց տվեց, որ ոմանք միլիոններ են ստացել»,- նշեց նա:

Հարցին՝ որևէ պատճառաբանություն չե՞ն բերում, թե ինչու են աշխատանքից ստիպում ազատման դիմում գրել, նա ասաց. «Ոչ մի բան չեն ասում, էդպես են ուզում, էդպես են անում: Ասում են՝ գնացեք, բողոքեք, ինչ ուզում եք, արեք: Իմ ձայնը բարձրացնելու վրա անվտանգությունն այստեղ էր, ներքևից կապ են տալիս, թե տեսեք իրեն, եթե շատ ագրեսիվ է պահում, հանեք դուրս: Տնօրենն էլ, իմանալով՝ բունտ է լինելու, արձակուրդ է մեկնել:

Ժենյա Մկրտչյանը նշեց, որ նոր տնօրեն Արման Հովակիմյանը երկու տարի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում, սակայն բավականին շատ ազատումներ է արել: «Հանում է բաժնի վարիչներին, իր մարդկանց է բերում»:

 

Լրահոս
Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է «Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊԲ Ռուբեն Մելիքյանը պատճառական կապ է տեսնում Աթանեսյանի տան վրա հարձակման և Նիկոլ Փաշինյանի բառապաշարի միջև Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ասուլիսը՝ իր և ընտանիքի անդամների հասցեին հնչեցված սպառնալիքների մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 7 նոր դեպք Քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման 2020-2021 ուս.տարվա կարգը Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է միակողմանի. «Մեդիապաշտպան» Իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է. Արթուր Վանեցյան Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արայիկ Հարությունյանը շնորհավորում է շրջանավարտներին «Ժողովուրդ». ԱԺ-ում թեժ օրեր են սպասվում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan