AM | RU
USD
EUR
RUB

Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, SHAMSHYAN.comԱյսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 4 համարի պատուհանի տակ հայտնաբերվել է հանցագործության գործիք ինքնաձիգը, որն այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները առգրավում են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող անձը՝ 27-ամյա Նարեկ Պետրոսյանն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 26-ին Երևանում տեղի էր ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել էին վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին:

Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի, հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել էր փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում Ն. Պետրոսյանը չնչին առիթով իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մղված, մի քանի անգամ եկել է Մալաթիա փողոցի 84/3 հասցե և Հովսեփ Պետրոսյանին պատկանող տան բակում իր մոտ եղած ավտոմատով բազմաթիվ անգամ կրակոցներ է արձակել Հ. Պետրոսյանի և վերջինիս տան ուղղությամբ, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Ն. Պետրոսյանը զանգահարել է Հ. Պետրոսյանին հեռախոսահամարին և վերջինիս հասցեին տվել սպանության սպառնալիք: Արդեն հոկտեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քր օր-ի 137 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և այն ոստիկանության Մալաթիայի բաժնից փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan