AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի

 

«Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։

Ռեսուրսների վատնում

Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։

Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։

Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։

Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ

Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։

Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։

Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանի խոսքը՝ նորաստեղծ կուսակցության համագումարին Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan