«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook:  Հրվիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:

Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարաչության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:

Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:

Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:

Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին անգամ կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները:

Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում