COVID-19. Ֆրանսիան հաստատում է կորոնավիրուսից 3-րդ մահը, ԵՄ-ն բարձրացնում է ռիսկի մակարդակը

COVID-19. Ֆրանսիան հաստատում է կորոնավիրուսից 3-րդ մահը, ԵՄ-ն բարձրացնում է ռիսկի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Panorama.amՖրանսիան նախօրեի երեկոյան հաստատեց COVID-19 կորոնավիրուսից 3-րդ մահվան դեպքը։ 89-ամյա կինը հիվանդությունից մահացել է Փարիզից մոտ 80 կմ հյուսիս-արևելքում գտնվող Կոմպիգեն քաղաքի հիվանդանոցներից մեկում: Կնոջը հիվանդանոց են ընդունել շնչառական խնդիրներով և COVID-19-ի առկայությունը հաստատվել է միայն մահից հետո: Այս մասին գրում է euronews-ը։

ԵՄ-ն իր հերթին բարձրացրել է բռնկման ռիսկերի գնահատումը՝ նախազգուշացնելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում անդամ երկրներում և Մեծ Բրիտանիայում փոխանցման միջինից բարձր ռիսկ կա:

ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը (ECDC) բարձրացրել է ռիսկերի մակարդակը, քանի որ դաշինքը փորձում է համակարգել ջանքերը՝ կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար:

Այժմ ԵՄ-ում կա ավելի քան 2,100 հաստատված դեպքեր՝ 18 անդամ պետություններում, գրանցվել է 39 մահ, որում ներառված են նաև դեպքերը Մեծ Բրիտանիայում, Մոնակոյում, Սան Մարինոյում և Շվեյցարիայում:

COVID-19-ի վերջին թարմացումները

Ամբողջ աշխարհում այժմ ընդհանուր դեպքերն անցնում են 89 000-ից, մահացել է ավելի քան 3000-ը։

Երկուշաբթի օրը Պորտուգալիան հաստատեց իր առաջին դեպքը։

Իտալիան մնում է Եվրոպայի ամենատուժած երկիրը՝ 1,689 դեպք և 35 մահվան դեպք։
Ֆրանսիան հաստատում է առնվազն 191 դեպք, իսկ Գերմանիան՝ 158:

ԱՄՆ-ն արգելում է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է Իրան։

45 հազար մարդ վերականգնվել է վիրուսից։

Իրանում վիրուսից մահացության դեպքերը հասել են 66-ի։

Ուոլ Սթրիթը վատագույն շաբաթն ունեցավ 2008-ի հոկտեմբերից ի վեր՝ կորոնավիրուսի վախերի պատճառով։

Չինաստանից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Իրանը, Իտալիան և Հարավային Կորեան:

Հիվանդությունից մահացել է նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում