ՀՀ ՊՆ. ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ

ՀՀ ՊՆ. ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, FacebookՄարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ:

Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

No photo description available.

No photo description available.

Image may contain: outdoor

No photo description available.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում