Հայաստանում վերջին երկու տարում հանցագործությունների թվի աննախադեպ աճ է գրանցվել. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Հայաստանում վերջին երկու տարում հանցագործությունների թվի աննախադեպ աճ է գրանցվել. Նարեկ Մալյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.am«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձավ հանցագործությունների աճի մասին, որը, ըստ նրա՝ աննախադեպ է:

«Հետհեղափոխական Հայաստանում հանցագործությունների աննախադեպ աճ կա՝ ՃՏՊ-ների, բռնության, գողությունների, կողոպուտների, գրպանահատությունների դեպքեր:

Արձանագրենք, որ երկրում քաղաքական իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ աշխատում են այնպես անել, թե իբր իրենք կապ չունեն այդ աճի հետ»,- ասաց Մալյանը:

Որպես օրինակ նշեց, որ 2008-ին ՀՀ-ում 9271 հանցագործություն է եղել, 2019-ին՝ 26 850 հանցագործություն. «Սա աննախադեպ է, և հիմանական աճը գրանցվել է վերջին երկու տարվա ընթացքում:

Խոսելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերից՝ Մալյանն ասաց, որ օբյեկտիվ կողմը համաներումն է, որը մարդասիրական ակտ է, սակայն այդ համաներումը բավական շտապ դրվեց շրջանառության մեջ և շատ հարցեր հաշվի չէին առնվել, այդ թվում նաև՝ համաներված մարդկանց զբաղվածության հարցը, և ազատվելուց հետո կրկին հանցագործություններ են կատարել:

«Մյուսը՝ «սորոսականների» կողմից հանցագործների հովանավորումն է, իրենք վճարում են, որ պաշտպանեն հանցագործներին, վճարվում են դրա համար, և դա ինքնանպատակ չէ: Դա արվում է, որ հանրության շրջանում կասկածի տակ դրվի իրավապահ համակարգը, որ մարդիկ չսիրեն իրավապահներին և այլն»,- ասաց Մալյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում