Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկել է դատարան

Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում