Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացան ևս 2-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացան ևս 2-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Analitik.amԷջմիածնի պացիենտի հետ շփում ունենալու պատճառով մեկուսացված անձանցից երկուսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն անձինք, ովքեր մեկուսացվել էին, ունենալով գանգատներ, տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան ունի: Նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն»:

Նախարարն ասաց, որ նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են, հիմա պարզվում է՝ այլ մեկուսացման ենթական անձինք կան, թե՝ ոչ. «Կարող ենք ասել, որ այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են:

Դա իհարկե վատ է, սակայն համաճարակաբանական առումով ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը: Հետևաբար կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե 8»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում