Վրաստանը կորոնավիրուսի պատճառով կարող է փակել Հայաստանի հետ սահմանը

Վրաստանը կորոնավիրուսի պատճառով կարող է փակել Հայաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Analitik.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի պատճառով ռուս-վրացական սահմանը փակելու հավանականության մասին:

«Այստեղ խոսքը չի կարող վերաբերել միայն Ռուսաստանին: Մենք խոսում ենք գլոբալ խնդրի ու վարակի մասին, որը անցնում է սահմաններ: Մեզ համար ամենակարևորը մեր քաղաքացիների անվտանգությունն է: Ռիսկերը նվազեցնելու համար մենք միջոցներ կձեռնարկենք ցանկացած այլ երկրի սահմանի մասով»,- ասել է Գախարիան:

Հարկ է նշել, որ Վրաստանն արդեն դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի, Իրանի, Իտալիայի հետ: Իսկ Հայաստանն Իրանի հետ սահմանին սահմանափակումներ է մտցրել ուղևորների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում