Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
16/03/2020 18:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am: Միլանում կորոնավիրուսից մահացել է հայտնի ճարտարապետ և արվեստի տեսաբան Վիտորիո Գրեգոտին։ Նա 92 տարեկան էր։
Բի-Բի-Սի-ն հայտնում է, որ ճարտարապետը մահացել է կիրակի օրը Միլանի հիվանդանոցում, որտեղ նա հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանիշներով։ Ճարտարապետի կինը նույնպես հոսպիտալացվել է կոնորավիրուսի վարակի ախտորոշմամբ։ Նա շարունակում է մնալ Միլանի նույն հիվանդանոցում։
Գրեգոտին եղել է Վենետիկի արվեստի բիենալեի տնօրենը 1974-1976 թվականներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում