«Հրապարակ»․ Քաղաքապետարանն Աջափնյակում մետրոյի կայարան ունենալու ծրագրից չի հրաժարվել

«Հրապարակ»․ Քաղաքապետարանն Աջափնյակում մետրոյի կայարան ունենալու ծրագրից չի հրաժարվել

«Մեր տեղեկություններով` քաղաքապետարանը դեռ չի կորցրել Աջափնյակում (մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի «Թումո») մետրոյի կայարան ունենալու իդեա-ֆիքսը:

Քաղաքապետարանի հետ համագործակցության «փորձ» ունեցող («Հին Երևանի» կառուցապատման մասով) շվեյցարացի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել, եթե այդ տարածքն իրեն տրամադրեն՝ բիզնես-համալիր կառուցելու։ Հարակից կառուցվող մետրոյի ճարտարապետական մասը` շենք, կամուրջ, կանգառ, խոստացել է վերցնել իր վրա։

«Բայց մնացած` ներքին կոմունիկացիաների համար այլ ներդրող պետք է լինի։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ կառավարությունը ներդրում կանի։ Բայց հիմա հույսը նվազել է, այն էլ տնտեսական այս անկման պայմաններում, որովհետև իրենք հազիվ իրենց պարգևավճարների հարցն են լուծում, և այս խնդիրը, ինչպես շատ խոստումներ, կմնա սառույցի վրա գրված»,- ասաց ավագանու ընդդիմության ներկայացուցիչը:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է Աջափնյակում կայարանի կառուցման խնդիրը, քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասաց. «Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիրը քաղաքապետարանը շատ շուտով կներկայացնի հանրության դատին»: Դա կլինի միայն Սրմաքեշի՞ մասով։ «Ես Սրմաքեշի անուն չտվեցի»»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում