ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտն է դուրս գրվել հիվանդանոցից
21/03/2020 21:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am: Երկրորդ առողջացած պացիենտն այսօր դուրս է գրվել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Վերջինիս հետ մեկտեղ դուրս է գրվել նաեւ իր մայրը, ում հետ միասին նրանք ապրել են 21 օր նույն սենյակում և չնայած դրան, մայրը չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,-ասված է կենտրոնի գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում