«Փաստ». Տպավորություն է, թե ԱԺ-ում անհետաձգելի հարցեր են կուտակվել, սակայն պարզվում է՝ շարքային օրակարգ է

«Փաստ». Տպավորություն է, թե ԱԺ-ում անհետաձգելի հարցեր են կուտակվել, սակայն պարզվում է՝ շարքային օրակարգ է

«ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, և իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով։

Իհարկե, պետության համար կարևոր է ցանկացած հարց, սակայն հազիվ թե օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք չէին կարող սպասել գոնե 2 շաբաթ:

Ավելին, նաև այնպիսի տպավորություն է, որ օրակարգը հագեցվել է արհեստականորեն՝ ընդամենը քառօրյայում քննարկվող հարցեր ունենալու նպատակով։

Հավելենք, որ քննարկումներն անցնում են հիմնականում «իմիջիայլոց»։ Ի դեպ, քննարկումներում փորձում են որոշակի արհեստական ակտիվություն ապահովել իշխանական պատգամավորները, ինչը ևս համապատասխանում է ժանրի կանոններին։ Սակայն, չնայած այդ ամենին, օրակարգը երկու օրում սպառվեց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում