Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը

Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Նախնական տվյալներով՝ Սու -27 կործանիչն աղետի է ենթարկվել Սև ծովում: Կազմակերպվել է օդաչուի որոնման գործողություն»,– ըստ INTERFAX –ի հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:

Սու -27 կործանիչից ստացվող ազդանշանները օբյեկտիվ կառավարման կետի էկրաններից անհետացել են չորեքշաբթի ժամը 20: 10-ի սահմաններում Սև ծովում :

«Օդանավը պլանային թռիչք էր իրականացնում»,- հայտնել են զինվորականները:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամը 20:11-ին արձանագրվել է ռադիոընդունիչի արտակարգ իրավիճակի ազդանշան:

«Օդաչուի որոնման և փրկության համար ռադիոմայակի շահագործման տարածքում օդ են բարձրացվել Հարավային ռազմական շրջանի որոնողափրկարարական ծառայության ուժերը ու միջոցները՝ Ան -26 ինքնաթիռը և Մի -8 ուղղաթիռը», – ասվում է զեկույցում:

«Սևծովյան նավատորմի մի նավ և դեպքի վայրի անմիջական հարևանությամբ եղած քաղաքացիական նավերը նույնպես ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքների մեջ»,- հայտնում են զինվորականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում