Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 75%-ով. Կանադայի առողջապահության նախարարություն. Korrespondent.net

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 75%-ով. Կանադայի առողջապահության նախարարություն. Korrespondent.net

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Կանադայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Կանադայի առողջապահության նախարարությանը:

Մարտի 24-ի երեկոյի դրությամբ Կանադայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 3385 դեպք, մինչդեռ նույն օրվա առավոտվա դրությամբ վարակվածների թիվը 1959 էր: Այդպիսով՝ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է գրեթե 75%-ով:

Նշվում է, որ այդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ:

Կանադայում ամեն օր կորոնավիրուսի թեստ է հանձնում շուրջ 10 000 քաղաքացի, չնայած որ ավելի վաղ այդ ցուցանիշը ավելի քիչ էր: Համաճարակի սկսվելու պահից թեստավորվել է շուրջ 142 000 կանադացի: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում