ՀՀ-ի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ-ի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում