AM | RU
USD
EUR
RUB

Հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնողներ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Մասնավորպես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության «Աբովյանի» և «Արգավանդի» հենակետում հայտնաբերվել է Աբովյան-Երևան թիվ 261 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և Զվարթնոց Օդանավակայան-Երևան թիվ 201 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում դեպի Երևան քաղաք։ Վերոնիշյալ ավտոբուսների ուղևորներին իջեցնելուց հետո տրանսպորտային միջոցները հետ են ուղարկվել հետադարձ ուղղությամբ, իսկ ուղևորները այլ քաղաքացիների տրանսպորտային միջոցներով (մեկական) տեղափոխվել են Երևան քաղաք։

Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երևանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղևորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։

Կրկին «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել են «Գազել» մակնիշի սպիտակ հիմնագույնի միկրոավտոբուսը, որը ապօրինի ուղևորափոխադրում էր իրականացնում թիվ 44 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծով,որպես մրցույթով չընտրված տրանսպորտային միջոց և «Գազել» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց, որը Մասիս քաղաքից դեպի Երևան քաղաք էր տեղափոխում թվով 8 ուղևոր, որոնք իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցը հետ է ուղարկվել։

Արդյունքում Պարետի կողմից տրված ցուցումները խախտողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություններ։ Վերոհիշյալ երթուղիները շահագործող կազմակերպության տնօրեններին Տեսչական մարմնի կողմից գրավոր տրվել է պարտադիր կատարման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս
Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan