AM | RU
USD
EUR
RUB

Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amՏեղեկություն չկա, թե երբ կլինի հաջորդ նիստը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով՝ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվելուն՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Փաստաբանն ասաց, որ դիտավորությամբ դատական նիստը ձգձգելու միտում է տեսնում, քանի որ օրենքով նախատեսված լիազորությունները չեն իրականացնում՝ ուրիշ դատավորին միջնորդությունը փոխանցելու: «Ձգձգումը միայն կարող եմ պայմանավորել դիտավորությամբ պրոցեսը ձգձգելով, որովհետև իրավական բոլոր հնարավորությունները կան դատավորին փոխելու, կոնկրետ ժամկետում նիստ հարվիրելու, որը չի արվում: Խնդիրը նաև այն է, որ առ այսօր ոչ ոք չգիտի, թե երբ կլինի նիստը, և ոչ ոք չգիտի, թե երբ է դատավորը վերադառնալու աշխատանքի: Ընդ որում, խոսքը մի վիրահատության մասին է, որը կարող է տևական լինել»,-ասաց նա:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գուցե օբյիկտիվ է, որ Աննա Դանիբեկյանը չի կարողանում միջնորդությունը քննել՝ պայմանավորված առողջական վիճակով, սակայն օրենսդրությունը պահանջում է, որ այդ հարցը հրատապ քննվի և պետք է ուրիշ դատավոր մասնակցի գործին: «ԲԴխ-ն պետք է հետամուտ լինի իրենց լիազորությունները բարեխիղճ կատարեն, եթե նրանք խնդիր են տեսնում, չեն կարող անտեսել մարդու իրավունքները: Այսինքն՝ իրենք տեսնում են, որ պրոցեսը կանգնել է անորոշ ժամկետով, բայց կա հրատապ լուծման անհրաժեշտության խնդիր և այդ խնդիրը չի լուծվում իրենց անգործության պատճառով»,- նա:

Փաստաբանն օրինակ բերեց, որ եթե այլ գործով ամբաստանյալներից մեկը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի և այդ անձին կալանավորելու խնդիր առաջանա, հաստատ նույն օրը ուրիշ դատավոր էր այդ կալանքը տալու, իսկ երբ խոսքը մարդու ազատության մասին է, բոլորն անտարբեր են:

«Հաշվի առնելով Դատախազության և դատավարության մյուս մասնակիցների մշտական բողոքները, թե ինչու է այս պրոցեսը ձգձգվում և հիմա ոչ մի ձայն չկա ոչ մեկի կողմից, կասկածներ առաջանում են, որ այս ամենը միասնական ինչ-որ աշխատանքի արդյունք է: Հիմա երբ ամեն ինչ արվում է, որ ազատության հարցը չքննվի, կարծես ոչ մեկ ձգձգումից դժգոհ չէ»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը արդարադատություն իրականացնելուց խուսափել է նշանակում:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության՝ գործի վրա անդրադարձին, ապա փաստաբանն ասաց, որ արդեն դատական առաջադեմ պրակտիկա ունեն, որ դատավորը իր նախաձենռությամբ խափանման միջոցի քննարկման հարց է սկսել: «Ճիշտ հակառակը, հենց այս արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, որ դատարաններն այլ գործերով պետք է քիչ ծանրաբեռնված լինեն, քանի որ նիստերը հետաձգվում են»,- ասաց նա:

Փաստաբանն ասաց, որ հարցումներ ուղարկել են ԲԴԽ, Դատական դեպարտամետ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, սպասում են պատասխանին, և թեև անցել են հեռավար կապի, սակայն դեռ պատասխան չկա: Խուդոյանը նշեց, որ այս ամենի մեջ դիտավորություն են տեսնում:

Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Լրահոս
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan