Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
27/03/2020 21:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Analitik.am: Մարտի 31-ին, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Այս մասին հայտնել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:
Ռուսաստանի Դաշնության նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշչենկոն նշել է, որ ստուգել պետք է ոչ միայն խորհրդարանի ստորին պալատի անդամներին․ «Կորոնավիրուսը չի տարբերի պատգամավորի անձնագիրն աշխատակցի անձնագրից, այնպես որ, եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է ամեն ինչ միասին անել»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում