AM | RU
USD
EUR
RUB

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, FacebookԱյս դժվարին օրերին, երբ ամեն լուման կարող է կյանք ու տնտեսություն արժենալ, որոշները որոշել են կրկին ոչինչ չանելով կթել բյուջեն․․․

Կոչս բոլորին՝ բոյկոտե՛լ այս դժվարին օրերին մարդկանց մոլորեցնող և հերթական անգամ բյուջեն թալանող Անտարեսի «ժպիտների» ֆլեշ մոբը, ավելին, մերժել մարդկանց զգացումների վրա խաղալով՝ խորամանկաբար փող կորզելու այս ցինիզմը, թույլ չտա՛լ որ օրը ցերեկով այս ժանտախտի ժամին Անտարեսի տերը հանրության վրա ծիծաղելով խրախճանք կազմակերպի։

Հ․Գ․ Դեռ պարզելու ենք, թե որքա՞ն է նստելու պետական բյուջեի վրա այս ամենը։

Իսկ ստորև՝ Զաքար Խոջաբաղյանի հույժ կարևոր դիտարկումները․

«Անտարեսը փող է աշխատում

Այ իմ միամիտ ժողովուրդ, այ իմ շաղված պետություն․․․

Ինչքան քիչ բան է պետք՝ մասսաներին կառավարելու համար։

Դեռ անցած տարի՝ 2019 թվականի նոյեմբերին, Անտարեսը 48 900 000 դրամ էր ստացել մեկ անձից գնման ընթացակարգով՝ երկրով մեկ գովազդ տարածելու համար։ «Տենդերում» նշված է՝ վարչապետի աշխատակազմի կարիքների համար։

Ասեմ ձեզ, որ ընդհանուր առմամբ, «հեղափոխությունից» հետո Անտարեսի Արմեն Մարտիրոսյանի կազմակերպության «շահած տենդեռների» գումարը ոչ թե կրկնապատկվել է, ոչ թե տասնապատկվել, այլ՝ հարյուրապատկվել։ Չե՞ք հավատում, նայեք կից ներկայացվֆող գրաֆիկը։

Արմեն Մարտիրոսյանը՝ նույն ինքը՝ ոչ հայ, այլ հայաստանցի կարկառուն լևոնականը, դեռ 2017 թվականին ԼՏՊ-ի թիմի կողմից մասնակցում էր ընտրություններին՝ առաջ տանելով Լևոնի՝ «չեք կարա էդ հողերը պահեք, խաղաղությունը գին ունի» թեզը․․․ (Մեր ազգընտիր նվիրյալ ՀԱՅ նահատակների թափած արյունը երևի Լևոնին քիչ է թվում ու նաև ՄԵՐ Հայրենիքով է պատրաստ վճարել)․․․

Է՛ն, որ «հեղափոխությունից» հետո պետական ապարատը վխտում է լևոնականներով ու սորոսականներով, դա այլևս միայն հիմարները չեն տեսնում։

Իսկ այսօր, մի ողջ ժողովուրդ ակտիվ կերպով լծված է «ֆլեշ մոբի»՝ օգնելով Անտարեսին «աննկատ» և «ձեր վրա ծիծաղելով» փող աշխատել․․․

Հետաքրքիր է, այս արտաքին սոցիալական գովազդի գումարն է՞լ է մեկ անձից գնման ընթացակարգով ստացել՝ պետական գանձարանից․․․

Հետաքրքիր է, այ իմ հարգելի սիրելիներ, բացի նրանից, որ ձեր նկարը «շանս ունի» երկրի ինչ-որ գովազդային վահանակին հայտնվելուց, իսկ ձեր էգոն՝ դրանից մի քիչ շոյվելուց, ուրիշ ի՞նչ եք ստանալու։ Չգիտե՞ք։ Իսկ այ Անտարեսի Արմենը հստակ գիտի՝ փող է ստանալու, փո՛ղ՝ նյութական շահույթ։

Եւ էս ամենից հետո, դեռ մարդ կա՞, որ զարմանում է, թե ինչպես եղավ, որ կարկառուն լևոնական ներկայիս՝ ԿԳՍՄ նախարարը որոշեց կասկածի տակ դնել Արմաթ լաբորատորիաների կառավարման արդյունավետությունը և քննարկել տենդերը այլ կազմակերպություններին տալու տարբերակը։ Բա ձեզ ի՞նչ, թվում էր, թե Երկրի ողջ տնտեսական, ռազմական ու արդյունաբերական պոտենցյալը փոզմիշ արած, քամուն տված ու երկիրը չոքացրած «հիմնադիր նախագահի» արժանավոր հետնորդները պիտի շահագրգռված լինեի՞ն Հայաստանակենտրոն ուժերի հզորացմամբ։ Այ իմ միամիտ ժողովուրդ․․․ դեռ ուր ես․․․

Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած,

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․

Թե բա #Անտարեսը_ժպիտ_է_հավաքում։ Չէ մի չէ՝ մանանա է բաժանում․․․

Հ․Գ․
Առավել հետաքրքրասերները Անտարեսի ու նրա տիրոջ՝ ոչ հայ, այլ հայաստանցի Արմեն Մարտիրոսյանի ոչ բարով գործունեությունը և «հետհեղափոխական» ձեռքբերումները կարող են ուսումնասիրել այս հղումներով։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan