Բարաք Օբաման կհանդիպի Նելսոն Մանդելայի հարազատներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով այժմ գտնվում է Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, կհանդիպի այդ երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հարազատների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:

Անձամբ Նելսոն Մանդելային Օբաման չի այցելի: «Ինձ հարկավոր չէ նրա հետ միայն պրոտոկոլային լուսանկար»,- Օբամայի խոսքերն է մեջբերում Սպիտակ տունը:

94-ամյա Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է հունիսի 8-ին թոքերի վարակի պատճառով: Վերջին օրերին բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում