AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել

 

«Երեկ ար­տա­հերթ նիստ էր ԱԺ-ում և կա­ռա­վա­րու­թյու­նում: Հա­կա­սա­կան զգա­ցում­ներ են ա­ռա­ջա­նում այդ ար­տա­հերթ­ե­րից: Կա­ռա­վա­րու­թյու­նը մի ձեռ­քով ըն­դու­նում է հա­սա­րա­կու­թյան խո­ցե­լի խմ­բե­րի նվա­զա­գույն կեն­սա­պա­հով­ման ո­րո­շում­ներ, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին հնա­րա­վոր է դա­տել միայն կեն­սա­գոր­ծու­մից հե­տո: Մյուս ձեռ­քով կա­ռա­վա­րու­թյունն ԱԺ է ու­ղար­կում օ­րի­նագ­ծեր, որ, մեղմ ա­սած, տա­րա­կու­սե­լի են: Թե անձ­նա­կան տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան ա­զա­տու­թյան ու գաղտ­նիու­թյան ի­րա­վունք­նե­րին մի­ջամ­տե­լու նա­խա­գի­ծը, թե կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րին չդիա­հեր­ձե­լու:

Փաս­տա­ցի՝ ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նից սկ­սած՝ շա­տե­րը տա­րա­կույս­ներ ու­նեին, բայց ԱԺ-ն ե­րեկ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռն­պահ ձայ­նե­րով, ըն­դու­նեց «Ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին» ՀՀ օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին և «Է­լեկտ­րո­նա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին: Քն­նարկ­ման ըն­թաց­քում այդ­պես էլ հաս­կա­նա­լի չդար­ձավ օ­րի­նագ­ծի ՕԳԳ-ն, ի­մա՝ այդ­քան ռե­սուրս­ներ ներդ­նե­լով ի՞նչ ան­հե­տաձ­գե­լի հարց է լուծ­վում, որ այ­լընտ­րանք չու­նի:

Կո­րո­նա­վի­րու­սակ­րի ա­րեա­լը պետք է ո­րոշ­վեր դեռ փետր­վա­րին, փետր­վա­րից օ­դա­նա­վա­կա­յա­նում պետք է թես­տա­վոր­վեին Հա­յաս­տան մտ­նող­նե­րը, կա­րան­տի­նը այն ժա­մա­նակ պի­տի հայ­տա­րար­վեր: Այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը ապ­րում էր աշ­խար­հի ժա­մա­նա­կից կտր­ված՝ իր ներ­քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի մեջ, ու հի­մա մեղ­քի զգա­ցու­մից, թե ա­պաշ­խա­րե­լու ցան­կու­թյու­նից՝ ար­վում են քայ­լեր, որ ռե­սուս­նե­րի ա­նար­դյու­նա­վետ ծախս են: Փո­խա­րե­նը՝ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է մտա­ծեր ու մտա­ծի իր քայ­լե­րով սեր­մա­նած տագ­նա­պը ցրե­լու մա­սին, թես­տե­րի ու թո­քե­րի օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գե­րի գն­ման, բուժս­պա­սարկ­ման ո­րա­կի բա­րե­լավ­ման:

Ե­թե այդ­քան տխուր չլի­ներ, զա­վեշտ է, երբ նա­խա­րա­րը կո­չով դի­մում է քա­ղա­քա­ցի­նե­րին՝ ձեր նկու­ղում պա­տա­հա­բար թո­քե­րի օ­դա­փոխ­ման փչա­ցած սար­քեր չու­նե՞ք: Ե­թե ու­նեք, հանձ­նեք, որ սար­քենք, օգ­տա­գոր­ծենք: Դա ա­վե­լի է­ժան է ու հեշտ, քան նո­րը ձեռք բե­րե­լը: Շատ ա­վե­լի խե­լա­միտ էր ժա­մա­նա­կին սար­քին սար­քեր ձեռք բե­րե­լը, կամ էլ՝ ին­ժե­նե­րա­կան մտ­քի ու տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մադ­րու­մով Հա­յաս­տա­նում ար­տադ­րու­թյուն ստեղ­ծե­լը: Դա է ճգ­նա­ժա­մի չի­նա­կան հիե­րոգ­լի­ֆի հնա­րա­վո­րու­թյան ի­մաս­տը, ոչ թե ան­գամ այս պայ­ման­նե­րում բնակ­չու­թյա­նը գրանց­ված ու չգ­րանց­ված աշ­խա­տա­տե­ղեր ու­նե­ցող­նե­րի բա­ժա­նե­լը: Ինչ հեշտ է «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն» Հա­յաս­տա­նը վե­րած­վում հա­կա­ժո­ղովր­դա­վա­րու­թյան խառ­նա­րա­նի, որ վատ­նում է ու­նե­ցած մի­ջոց­նե­րը՝ չկա­րո­ղա­նա­լով տե­ղին ծախ­սել:

Հ.Գ. Պարզ­վում է՝ Հա­յաս­տա­նը ոչ միայն գլ­խա­վոր վա­րա­կա­բան չու­նի, այլև չու­նի դիա­հերձ­ման անվ­տանգ պայ­ման­ներ: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պար­տա­վոր չէ՞ր կան­խա­տե­սել, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը լե­տալ ել­քեր է ու­նե­նա­լու, ի՞նչ է ար­վե­լու այդ դեպ­քում: Ել­քը գտն­վել է՝ ե­րեկ ԱԺ-ն քն­նար­կում էր «Բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու օ­րի­նա­գի­ծը, և ա­ռող­ջա­պա­հու­թյան փոխ­նա­խա­րար Ա­նա­հիտ Ա­վա­նե­սյա­նը միան­գա­մայն լուրջ հայ­տա­րա­րում էր, որ կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած ան­ձի հեր­ձու­մը կա­րող է ա­ռա­ջաց­նել վա­րա­կի տա­րած­ման ան­նա­խա­դեպ հետևանք­ներ, ուս­տի պետք չէ դիա­հեր­ձել:

Այ­սինքն՝ մար­դու ի­րա­վունք­նե­րը ևս մեկ ան­գամ ծա­լում ու մի կողմ ենք դնում: Դիա­հեր­ձու­մը պետք է ոչ միայն հա­րա­զատ­նե­րին, այլև բժիշկ­նե­րին, հաս­կա­նա­լու՝ ինչ սխալ են ա­րել, որ ու­րիշ հի­վան­դի դեպ­քում չա­նեն: Վեր­ջա­պես տվյալ­նե­րի բա­զա է կու­տա­կում վա­րա­կա­բան­նե­րի հա­մար:

Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել: Ֆորս մա­ժո­րի պայ­ման­նե­րում պա­հանջ­վող դիա­հեր­ձա­րան ստեղ­ծեք, ոչ թե սմարթ­ֆոն բա­ժա­նեք, որ իբր վա­րա­կա­կիր տե­ղո­րո­շեք»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan