AM | RU
USD
EUR
RUB

Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amՀնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ: Երբ մենք խոսում ենք այդ կարգի հարցերի մասին, նման գնահատակնները շատ դեպքում ոչ միայն տեղին չեն, այլև վտանգավոր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, թե հետևում է՝ ինչպիսի կարծիքներ և տեսակետներ են հնչեցվում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ:

«Մենք այն ժամանակ, Ապրիլյան պատերազմից հետո և մշտապես տալու ենք մեր գնահատականները: Ես ասել եմ, որ հակառակորդը ծավալել էր լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, և մեր հավաքական ներուժն օգտագործվեց հերթական անգամ, որի արդյունքում մենք արժանի հակահարված հասցրինք այդ գործողությունների մասնակիցներին: Եթե հիշում եք, այն ժամանակ ես ասել եմ, որ իմ առաջին կարգադրությունը եղել է ոչ միայն դիմակայել այդ զարգացումներն իրականացնողներին, այլև կասեցնել նրանց գործողությունները և ոչնչացնել նրանց կենդանի միջոցները և ուժերը: Այդպես էլ կատարվել է: Բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ հանձնարարականը, արժանի են առաջին հերթին փառքի»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանն աշխատել են իր ղեկավարության օրոք, և հարցին՝ ինչպե՞ս է գնահատում՝ նրանցից որևէ մեկը, ընտրվելու դեպքում, նախագահի պաշտոնում կկարողանա՞ հավուր պատշաճի գործունեություն ծավալել, ԱՀ նախագահն արձագանքեց՝ քանի որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ավելի ճիշտ կլինի հատուկ գնահատականներ չտալ այդ մարդկանց: «Մենք առիթ ունենալու ենք ընտրություններից հետո անդրադառնալ այդ հարցերին և տալ համապատասխան ու անհրաժեշտ գնահատականներ»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արայիկ Հարութունյանի ընտրվելու դեպքում Սահակյանը դառնալու է Անվտանգության խորհրդի քարտուղար, և հարցին՝ նման քննարկում եղե՞լ է, և ինքը մտադի՞ր է մնալ քաղաքանության մեջ, պետական ապարատում, Սահակյանը պատասխանեց, թե այդպիսի քննարկումներ չեն ունեցել:

«Պաշտոնաթող նախագահը կոչված է նաև անտարբեր չլինել երկրի ներսում տեղի ունեցող այս կամ այն զարգացումներին, և, բնականաբար, ես փորձելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքն:

Մենք որևէ կոնկրետ քննարկում չենք ունեցել, և ճիշտ չէր լինի այդպիսի քննարկումներ ծավալելը: Ես այդպսիսի նպատակներ, այդպիսի հաշվարկներ չեմ ունեցել»,-ասաց Սահակյանը:

Հարցին՝ ի՞նչ է պետք անել, որ ընտրություններից հետո ամեն ինչ խաղաղ անցնի, ԱՀ նախագահը նշեց, որ հավանական լարված զարգացումների դեպքում կան բոլոր հնարավորությունները՝ զսպելու հնարավոր ոչ խաղաղ հետևանքները: «Բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն ոտնձգութուն կատարել մեր պետականության դեմ, բոլորն նրանց դեմ, ովքեր կփորձեն արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, ունենք օրենքով սահմանված բոլոր միջոցները, որոնք կգործադրվեն: Բայց և համոզված եմ, որ այդպիսի զարգացումներ չենք ունենա»,-ասաց նա:

Այն հարցին էլ, թե ի՞նչ կասի այն մեծ բանակին, որը սատարել է իրեն, Սահակյանը նշեց. «Դա մեծ բանակ է, ինչպես դուք եք ասում, և տեղին է ասել, որ մենք խոսում ենք ժողովրդի մասին:

Այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, բնականաբար, հավաքական ներուժի գործադրմամբ է կատարվել, և մի շարք ուղղութուններում ակնառու են այդ գործողությունները: Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այդ հաջողություններն արձանագրելու համար: Իհարկե կան բացեր, չլուծված խնդիրներ, բայց ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և տարբեր լուծումներ կտա այս պահին չլուծված հարցերին»:

Լրահոս
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan