Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի
31/03/2020 21:40
Նմանատիպ
Քեզ, հայ հոգի, որ ողջ մնաս,
Սուրբ սարերի կարոտ է պետք,
Հորդ աղբյուրի կողքին անգամ
Մի կում ջրի կարոտ է պետք,
Երազներդ պատրույգ արած`
Պիտի այրվես, պիտի այրվես,
Ամբարների լիության մեջ`
Հաց-նշխարի կարո՜տ է պետք…
1982 թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում