Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.amՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան առաջին անգամ են գործածել են Instex բարդ ֆինանսական համակարգը, որը շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները, Իրանին բժշկական օգնություն ուղարկելու համար։ Այս քայլը բարձրացրել է 2015 թ.-ի Իրանի միջուկային գործարքը փրկելու հույսերը: Այս մասին գրում է telegraph-ը։

Ըստ Գերմանիայի արտգործնախարարության, բժշկական պարագաները ապահով կերպով մուտք են գործել Իրան։ Instex համակարգը ստեղծվել էր ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2018-ին Իրանի միջուկային գործարքից դուրս գալուն։

Այս ամսվա սկզբին Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ իրենք կառաջարկեն 5 միլիոն եվրոյի փաթեթ, որը կօգնի Իրանին հաղթահարել կորոնավիրուսը, ինչպես նաև բժշկական սարքավորումներ՝ թեստավորման ու պաշտպանիչ հագուստի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում