ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր

ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.amՀՀ գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզից դուրս եկող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր: Մարզպետի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից երևում է, որ Գնել Սանոսյանն անձամբ է հետևել Սևան-Երևան ավտոճանապարհի հսկիչ կետի աշխատանքներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը նաև գրառել է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ։

Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։

Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։
Առողջ եղե’ք…»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառել էր, որ քաղաքացիների համար սահմանափակումներ կան նաև Հրազդանից դուրս եկող ավտոճանապարհներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում