Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Նոր տեսակի կորոնավիրոսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 727 մարդ է մահացել Իտալիայում՝ մահացության ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման օրվանից հասցնելով 13 155-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Ապաքինվածների թիվը հասել է 16 847-ի, որը 1118-ով ավելին է նախորդ օրվա ցուցանիշից: Մահացածների թիվը մեկ օրում կազմել է 727 մարդ: Ներկա պահին 80 575 վարակակիր կա»,- ասել է Բորելին՝ հավելելով, որ վարակվածների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 110 574-ի:

Երկու օր առաջ երկրում արձանագրվել է վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 1600 դեպք, սակայն մեկ օր անց այդ թիվը գերազանցել է 2000-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում