AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է

 

«Ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ի թիվս այլ խնդիրների, շատ յուրահատուկ նրբերանգ ունի Հայաստանի պարագայում, քանի որ առկա է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր։ Հայաստանի սահմաններից երկուսը շրջափակման են ենթարկվում թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և բաց են միայն երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ սահմանները։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Վրաստանով և Իրանով անցնող ճանապարհների օգտագործումը ցանկացած պահի կարող է վտանգի տակ հայտնվել։ Իրանում ինտենսիվ ձևով համավարակի տարածումը ցույց տվեց, որ հնարավոր է նաև, որ այդ երկրի հետ սահմանը առժամանակ փակվի կամ սահմանափակումներ կիրառվեն։ Չհաշված նաև այն հանգամանքը, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և ցանկացած պահի Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են ավելի խստացվել, որը չի կարող ազդեցություն չունենալ նաև Իրանի հետ մեր առևտրի և ուղևորաշրջանառության ծավալների վրա։

Համավարակի տարածումը ցույց տվեց, որ խնդիրներ կարող են առաջանալ նաև Վրաստանով հաղորդակցության իրականացման պարագայում։ Սահմանում կիրառվող սահմանափակումներին զուգահեռ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ կապի հարցը։

Լարսի անցակետը տարվա ցանկացած ժամանակ, կախված եղանակային պայմաններից, փլուզումներից և այլ հանգամանքներից, կարող է փակվել։ Եվ հաճախ են այն դեպքերը, երբ Լարսի անցակետում կուտակումներ են լինում, և բեռնափոխադրողները ստիպված են լինում որոշ ժամանակ սպասել մինչև նախատեսված բեռները կարողանան փոխադրել։

Հաճախ են լինում նաև դեպքեր, երբ Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում շուտ փչացող ապրանքներ, և Լարսի անցակետն անցելու հարցը լուրջ ռիսկերի հետ է կապված լինում։ Եվ Լարսի ճանապարհին այլընտրանքային ուղի, որի միջոցով կարող են իրականացնել բեռնափոխադրումները, դեռևս չկա։

Հիմնական պատճառն այդ տարածքում առկա կոնֆլիկտներն են։ Օրինակ՝ տարիներ շարունակ խոսվում է աբխազական երկաթուղին գործարկելու մասին, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային տրանսպորտով կապվել Ռուսաստանի հետ, սակայն վրաց-աբխազական հակամարտության հետևանքով այս երկաթուղու գործարկման մասին խոսելը դեռևս վաղ է։

Եվ քանի որ Հայաստանը արտաքին ցամաքային ելքերի հետ կապված խնդիրներ ունի, ապա այս պարագայում քիչ թե շատ հուսալի փոխադրման ուղու դերակատարություն են ստանձնում օդային փոխադրումները, որոնց միջոցով կարելի է ապահովել մշտական կապը ոչ միայն հարևան երկրների, այլև հեռավոր պետությունների հետ։

Օրինակ՝ երբ Հայաստանի սահմաններում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջանան, ապա արդյունավետորեն կարելի է օգտագործել ավիափոխադրումների հնարավորությունը։ Սակայն այստեղ լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը չունի սեփական կայացած ավիացիա, ազգային ավիափոխադրող։ Ճիշտ է՝ Հայաստանից հիմնական թիչքներն իրականացնում են արտերկրյա ավիափոխադրողները, որոնք հաճախ նաև արտոնյալ պայմաններ են ստանում իրենց գործունեության համար, սակայն կարող է գալ մի պահ, որ դրանց գործունեությունը որոշակի խնդիրներ լուծելու համար դառնա աննպատակահարմար։

Օրինակ՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որ ավիաընկերությունները լուրջ ֆինանսական և այլ խնդիրների առաջ կանգնեն ու չկարողանան ավիափոխադրումներ իրականացնել։ Բացի դրանից, նրանց գործունեությունը կարող է սահմանափակվել այն երկրների կառավարությունների կողմից, որտեղ այդ ընկերությունները հիմնադրվել են։

Եվ այս օրերին էլ, համավարակի տարածմանը զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են չեղարկվում ավիաչվերթները։ Ուստի որպեսզի ճգնաժամային պայմաններում Հայաստանը սեփական քաղաքացիներին երկիր փոխադրելու և բեռնափոխադրումներ իրականացնելու համար թնջուկի առաջ չկանգնի, ստիպված պետք է լինի մտածել սեփական ավիափոխադրող ունենալու մասին և իր հույսը չդնի միայն արտերկրյա ավիափոխադրողների վրա։

Իսկ դրա համար պետք է մշակվի ավիացիայի ոլորտի կայացման ու զարգացման հայեցակարգը, որի հիմքում կլինեն համաշխարհային ավիացիայի զարգացման միտումները, ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, ինչը կարճ ժամանակ անց գործնական կիրառության կդրվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan