«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.

«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն», – նշել է Նիկողոսյանը:

Մինչ այժմ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել էր 4 անձ:

Այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը ՀՀ-ում 663 է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում