«Ժողովուրդ»․ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում

«Ժողովուրդ»․ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով ամրագրել, որ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում:

«Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը կարող է գումարվել նաև ոչ աշխատանքային օրերին»: Նա նշում է, որ կարևորելով ռազմական և արտակարգ դրության դեպքում Ազգային ժողովում հատուկ նիստերի և իրավական ռեժիմով նախատեսված աշխատանքների իրականացումը` այս համատեքստում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը հավելյալ հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակի, նախատեսվող միջոցառումների և բոլոր որոշումների կայացման ու վերահսկման գործառույթը օրենսդրի կողմից կազմակերպել առավել արդյունավետ կերպով»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում